Հերթական զոհը Ազնիվն էր

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուզաննա Ք.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 22-ին իր վարած Օպել-Աստրա-1.6 մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից դեպի Ագարակի ուղղությամբ երթևեկելիս ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, որի հետևանքով հետիոտն Ազնիվ Շ.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել