Հայցի ապահովման միջոցները. Ե՞րբ է գույքի վրա արգելանք դրվում

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի՝ հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:

Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:
Իսկ ե՞րբ է դատարանը կիրառում հայցի ապահովման միջոց:

Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Պետք է նշել, որ գույքային պահանջներով գույքի վրա արգելանք, որպես կանոն, դրվում է այն դեպքում, երբ պահանջի չափը գերազանցում է 100-150 հազար ՀՀ դրամը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել