ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:
Ծառայության փոխանցմամբ՝ իրենք հարկ են համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net