Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 01․06

Հունիսի 1-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 414,878-ի։ Մահացել է՝ 4,855-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 163,942 դեպք է գրանցվել, մահացել է 4,540 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7.878-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 154.445 դեպք։ Ապաքինվել է 121.0047 մարդ։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 5,662 անձի մոտ, որից 68-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 794-ի։ Մահացել է 12 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 9492-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3402 է, վիրուսից 139 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,759,555 վարակված, 104,484 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել