Թևակոխել ենք զարգացման նոր փուլ. Հնարավո՞ր է ՍՊԸ-ի մասնաճյուղ բացել skype-ի միջոցով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ն. Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Դ. Սանդիկովենյան, Ա. Սարգսյանը, Մ. Սարիբեկյանը, Հ. Խաչատրյանը, Մ. Մանասյանը, Մ.Մինասյանը և գտնվել են Բաղրամյան 64 շ., 11 բնակարանում գործող Ֆոխոու ՍՊԸ-ի գրասենյակում, որտեղ պահվել է նաև ՍՊԸ-ի վաճառքի ենթակա ապրանքը։ Դ.Սանդիկովենյան, ցանկանալով ստանալ ՍՊԸ-ի ապրանքի մի մասը` մասնաճյուղ բացելու և վաճառք իրականացնելու համար, Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՍՊԸ-ի տնօրեն Վ. Սանդիկովից ինտերնետային սկայպի միջոցով ստացել է համաձայնություն, որտեղից թելադրվել է տրամադրվող ապրանքի անվանումները և ցանկը, որը գրառվել է Դ.Սանդիկովենյայի և ՍՊԸ-ի փոխտնօրեն Ն.Գևորգյանի կողմից։ Երբ ապրանքը տեղափոխված է եղել նույն շենքի թիվ 7 բնակարան, Ն.Գևորգյանը հեռախոսազանգի միջոցով ՍՊԸ-ի տնօրեն Վ.Սանդիկովից անօրինական պահանջ է ստացել՝ դրսի կողմից փակել թիվ 11 բնակարանի մուտքի դուռը, մինչև իր ՀՀ վերադառնալը, որից հետո Ն.Գևորգյանը դրսից կողպելով բնակարանի մուտքի դուռը 26.09.2012թ. ժամը 18.20-ից մինչև 27.09.2012թ.ժամը 01.30-ը ապօրինի ազատությունից զրկել է Դ.Սանդիկովենյային, Ա.Սարգսյանին, Մ.Սարիբեկյանին, Հ.Խաչատրյանին, Մ.Մանասյանին և Մ.Մինասյանին։

Վ. Սանդիկովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անօրինական պահանջ է ներկայացրել՝ դրսի կողմից փակել թիվ 11 բնակարանի մուտքի դուռը, մինչև իր ՀՀ վերադառնալը, որից հետո Ն.Գևորգյանը կատարելով Վ.Սանդիկովի անօրինական պահանջը, դուրս է եկել բնակարանից և դրսի կողմից դուռը փակելով հեռացել է՝ Դ.Սանդիկովենյային, Ա.Սարգսյանին, Մ.Սարիբեկյանին, Հ.Խաչատրյանին, Մ.Մանասյանին և Մ.Մինասյանին 26.09.2012թ. ժամը 18.20-ից մինչև 27.09.2012թ.ժամը 01.30-ը ապօրինի զրկելով ազատությունից։

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել