Ժողովածո կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը։
Կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։
Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են օգտագործելու իրենց ստեղծագործությունները` անկախ ժողովածո ստեղծագործությունից։
Կազմողի հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումն իրենց ժողովածո ստեղծագործություններում, եթե պահպանված են այն պահանջները համաձայն որի՝ կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։
Աղբյուր՝ Իրավաբան.net