Ի՞նչ փաստաթղթեր պետք է կցել վարչական դատարան ներկայացվող հայցադիմումին

ՀՀ Վարչական դատարանին ներկայացվող հայցադիմումին կցվում են՝

1) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (եթե այդպիսին սահմանված է), իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.
2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով.
3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին.
4) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման բեռը, և եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը.
6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց ստանալը հավաստող փաստաթղթերը.

7) երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցադիմումը և դրան կցվող փաստաթղթերի պատճենը պետական ֆինանսների կառավարման մարմնին (ՀՀ Ֆինանսների նախարարություն) ուղարկելը հավաստող փաստաթղթերը:

Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացվելու են դատարանում: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում ստանալու հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել