Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում վերջերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նաիրա Գ.-ին պատկանող բնակարանի խոհանոցի պատուհանը, ապա ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Նաիրա Գ.-ին պատկանող զգալի չափի` 230.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության արծաթյա զարդեր, բիժուտերիա և Ասուս տեսակի նեթբուք համակարգիչ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել Ասուս տեսակի նեթբուք համակարգիչը:
Իսկ համաձայ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, բնակարան ապօրինի մուտք գործելով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net