Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի․ սպիտակ առյուծը՝ Սիմբան 5 ամսական է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի: Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն նվիրաբերած սպիտակ առյուծին:

Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան 5 ամսական է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել