Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի: Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն նվիրաբերած սպիտակ առյուծին:
Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան 5 ամսական է»: