Իմ կյանքի գնով մինչև ապրիլի 9-ը հայ ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը: Այս մասին Ազատության հրապարակում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ վաղն ինքը նամակներ է ուղարկելու Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին և սիրով հրավիրելու է մարտի 5-ին գալ Ազատության հրապարակ և նայել ժողովրդի աչքերին և տալ ինքնաբացարկը:
Րաֆֆի Հովհանիսյանը տեղեկացրեց, որ վաղը չէ մյուս օրը Լոս Անջելեսում ցույց է լինելու հանուն հայ ժողովրդի ապագայի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net