Հյուպատոսական հիմնարկի կողմից ամուսնության և քաղաքացիական կացության այլ ակտերի գրանցումը

Օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիները քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմում են ներկայացնում տվյալ պետությունում կամ հարևան երկրում (եթե մեկ հյուպատոսական հիմնարկը «սպասարկում» է մի քանի երկիր) գտնվող հյուպատոսական հիմնարկ:

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝

ա) իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, անվան փոխման և մահվան պետական գրանցումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
գ) ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող քաղաքացիական կացության ակտերի գրառումներում.
դ) իրենց կատարած քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա տալիս են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր.
ե) իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված` օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել