Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձը կարևորելու, հասարակության նկատմամբ իր բարձր դիրքը ընդգծելու նպատակով անհիմն վիճաբանության մեջ է մտել նույն պահին «Սթար» սուպերմարկետից դուրս եկած Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ա.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին՝ պատճառելով Անդրանիկ Ա.-ի առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Գործով մեղադրյալ Դավիթ Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net