Տրանսպորտային միջոցները` որպես առավել վտանգի աղբյուրներ, պետք է օգտագործել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, հակառակ դեպքում դա կարող է ծանր հետևանքներ առաջացնել:
Օրինակ, պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 3 000 ՀՀ դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 5 000 ՀՀ դրամի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` 2000-4000 ՀՀ դրամի չափով:
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելն առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` 3000 ՀՀ դրամի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` 4000 ՀՀ դրամի չափով:
Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net