Ավտոտնակը ամուսնության ընթացքում չէ՞ր ձեռք բերվել

Ալեքսանդր Մամիկոնյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ ինքը պատասխանող Նատալյա Ղամբարյանի հետ ամուսանցել է 22.06.1968 թվականին, ամուսնության փաստը գրանցվել է ՔԿԱԳ բաժնում և կատարվել է թիվ 683 գրանցումը։

 

Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ամուսիներով Երևանի Ե.Կողբացու փողոցի 22 շենքի թիվ 1 հասցեում ինքնակամ կառուցել են 25.9 քմ մակերեսով ավտոտնակ։

ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից Նատալյա Ղամբարյանի անվամբ Երևանի Ե.Կողբացու փողոցի 22 շենքի թիվ 1 ավտոտնակի (այսուհետ` Գույք) նկատմամբ Երևանի քաղաքապետի 14.12.1998թ. թիվ 1086 որոշման հիման վրա 10.02.1999 թվականին պետական գրանցման միասնական Կ4-11 մատյանի 0056 համարի տակ կատարվել է իրավունքի պետական գրանցում։ Սեփականության իրավունքի վկայականի համաձայն` շինության տվյալներ բաժնում նշվել է ավտոտնակ 25.9 քմ մակերեսով իրավունքի տեսակը սեփականություն, իսկ հողամասի տվյալներ բաժնում հողամասի չափը նշվել է 0,00277 հա, իրավունքի տեսակը վարձակալություն։

Վերը նշված Գույքը ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման հավելվածի 1-ի, 20-րդ կետի համաձայն` ընդգրկվել է հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա տարածքում գտնվող ցանկում։

«Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն), «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերության և Նատալյա Ղամբարյանի միջև 31.03.2008 թվականին կնքվել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտրման պայմանագիր-07-31.03.08 (այսուհետ` Պայմանագիր) Պայմանագրի 1.1 կետով վաճառողը՝ տվյալ դեպքում Նատալյա Ղամբարյանը վաճառում է, իսկ Ձեռքբերողները որպես սեփականություն ձեռք է բերում Կենտրոն համայնքի Ե. Կողբացի փող. 22 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 25.9 քմ ընդհանուր մակերերսով ավտոտնակը, որը գտնվում է 27.7քմ վարձակալած հողամասի վրա, իսկ Պայմանագրի 3.2-րդ կետով ձեռք բերողը պարտավորվել է սույն Պայմանագրի 3.1 կետում նշված պայմանագրի գնի (6085000 ՀՀ դրամի) փոխարեն Կառուցապատողի կողմից Երևանի գինու գործարանին հարող տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում վաճառողին որպես սեփականություն տրամադրել 52.6քմ ընդհանուր մակերերսով հարդարված բնակարան (այսուհետ` Բնակարան), որը ներկայացած է սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածները 1-ում և 2-ում։

ՀՀ քաղաքացիակաՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսիների ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանգրով։

Տվյալ դեպքում Պայմանագրի առարկա հանդիսացող Բնակարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` հանդիսանում է ամուսնության ընթացքում ամուսիների ձեռք բերված գույքը, այսինքն` վերը նշված Պայմանագրով Նատալյա Ղամբարյանին որպես սեփականություն փոխանցվող Բնակարանի 1/2-րդ բաժնի սեփականատերը վերը նշված օրենքի ուժով հանդիսանում է Ալեքսանդր Գասպարյանը։

Դատարանը փաստել է, որ բացի ներկայացված ամուսնության վկայականից դատաքննությամբ որևէ հիմնավորւմ չի ներկայացվել, որ ավտոտնակը ձեռք է բերվել հայցվորի և պատասխանողի ամուսնության ընթացքում։

Որևէ հիմնավորում, որ մինչև ավտոտնակի պետական գրանցումը և դրանից հետո Նատալյա Ղամբարյանը և Ալեքսանդր Գասպարյանը համատեղ ամուսնական կյանք են վարել, չի ներկայացվել դատարանին։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել