Ավան և Նոր-Նորք վարչակա նշրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արթուր Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, «Մեծն Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան-Սանի» ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի կողմից Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի փողոցի ուղղությամբ շուրջ 65 կմ/ժամ արագությամբ: Չհասած «Վենեցիա» ռեստորանային համալիրին՝ թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում և վրաերթի է ենթարկել Ալեքսանդր Հ.-ին ու անզգուշությամբ պատճառել մահ:
Գործով մեղադրյալ Արթուր Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net