ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի` «Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատաuխան, հաuտատում է այն փաuտերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`
«Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6)դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ»։
Դիմումատուն դիմելով դատարան խնդրել է` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը՝
1.Ռաֆիկ Ադիբեկի Չլուդյանը հանդիսանում է Ադիբեկ Սերգոյի Մանուկյանի որդին,
2. Ադիբեկ Սերգոյի (Սերգեյի) Մանուկյանը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ 1942 թ.–ի դեկտեմբեր ամսին, մահացել է։
3. Ռաֆիկ Ադիբեկի Չլուդյանին ճանաչել հոր` Ադիբեկ Սերգոյի Մանուկյանի, ժառանգական գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հանգամանքով ըստ օրենքի առաջին հերթի ժառանգությունն ընդունած ժառանգ, մինչդեռ վճիռ կայացնելիս դատարանը արձանագրել է, որ դիմումատուի կողմից չի ներկայացվել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատող որևէ հիմնավոր ապացույց, դիմումատուի կողմից չի ներկայացվել այնպիսի փաստաթղթեր որոնք կհիմնավորեին անձանց ազգակցական հարաբերությունների փաստը, այսինքն` Ռաֆիկ Ադիբեկի Չլուդյանի` Ադիբեկ Սերգոյի Մանուկյանի որդի հանդիսանալու փաստը, ինչպես նաև Ռաֆիկ Ադիբեկի Չլուդյանին ճանաչելու` Ադիբեկ Սերգոյի Մանուկյանի` ժառանգական գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հանգամանքով ըստ օրենքի առաջին հերթի ժառանգությունն ընդունած ժառանգ, այսինքն չի հիմնավորվել նաև ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի առկայությունը ևս։
Դատարանը արձանագրել է, որ դիմումատուի կողմից դատարանին չեն ներկայացվել վերաբերելիության և թույլատրելիության տեսանկյունից պատշաճ ապացույցներ` ազգակցական կապի, անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահացած լինելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար, որը կհիմնավորեր դիմումի պահանջը, ինչը դատարանի համար հիմք է հանդիսանում դիմումը մերժելու համար։
Աղբյուրը` Իրավաբան.net