Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ ապրիլի 14-ին, նոր որոշում է ստորագրել, որով ՀՀ նախագահին առաջարկել է Մուրադ Հովակիմյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մուրադ Հովակիմյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կհամարվեն դադարած: