Ստոմատոլոգների հարցադրումը. Ինչո՞ւ միայն ԵՊԲՀ է ազատվելու արտոնագրային վճարից (լուսանկարներ)

Այսօր ստոմատոլոգները կրկին կազմակերպել էին հավաք Ազգային ժողովի շենքի մոտ կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի հետ:

 

Հավաքի ժամանակ Զարուհի Փոստանջյանին հանձնվեց նամակ, որում ներկայացված էր բազմաթիվ ստոմատոլոգների նկատառումները:

 

Մասնավորապես ստոմատոլոգները հայտնեցին, որ իրենք տեղեկացել են, որ ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 25-27-ը, քննարկվելու է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

 

Համաձայն վերջինիս՝ բազմահազար ստոմատոլոգիական կենտրոններից միայն Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ է ազատվելու արտոնագրային վճարներից:

 

Այսօրվա ստոմատոլոգների մտահոգությունը կայանում էր նրանում, թե ինչո՞ւ միայն ԵՊԲՀ է ազատվելու արտոնագրային վճարից:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել