Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Կ.Կարապետյանի մեղադրանքի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայի Հանրապետությունում ձեռք է բերել ու մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել ՄԴՄԱ տեսակի թմրամիջոց:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Դատական նիստը նշանակված է 07 մարտի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net