«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց. Արսեն Թորոսյան

Հայաստանում կան նոր բերովի դեպքեր թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում արդեն 9 բուժհաստատություն կա, որոնք գրեթե ամբողջությամբ զբաղվում են միայն կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ: Նա նաև հավելեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց:

Նախարարը նաև լավ նորություն հայտնեց, որ մեկուսացումից շուրջ 300 հոգի դուրս է եկել, առողջացածների թիվը առաջիկա օրերին կշատանան:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել