Հայաստանում կան նոր բերովի դեպքեր թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում արդեն 9 բուժհաստատություն կա, որոնք գրեթե ամբողջությամբ զբաղվում են միայն կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ: Նա նաև հավելեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց:
Նախարարը նաև լավ նորություն հայտնեց, որ մեկուսացումից շուրջ 300 հոգի դուրս է եկել, առողջացածների թիվը առաջիկա օրերին կշատանան:
Մանրամասները՝ տեսանյութում