Ի՞նչ է բարեգործությունը

Բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), սակավ ապահովված ընտանիքներին, ոչ առևտրային այլ կազմակերպություններին, առողջապահության զարգացմանը աջակցելու և այլ մարդասիրական նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության տրամադրումն է:

Բարեգործություն չի համարվում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք բարեգործություն իրականացնում են կամավորության և նպատակների ազատ ընտրության սկզբունքով՝ անհատապես կամ համատեղ, անձամբ կամ միջնորդավորված:

Օրենքով սահմանված բարեգործության նպատակների և իրականացման ձևերի ընտրության հարցում բոլորն ազատ են:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել