Սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նախկին կնոջը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությանը դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ալեքսան Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 13-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սևանի փողոցի 54 հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ հարվածներ է հասցրել նախկին կնոջ` Գայանե Ա.-ի մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Ամբաստանյալ Ալեքսան Ա.-ն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանը վճռեց ամբաստանյալ Ալեքսան Ա.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից:

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել