Երեխաներին որդեգրելիս անհրաժե՞շտ է նրա ծնողների համաձայնությունը

Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը, սակայն երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողների գրավոր համաձայնությունը։

Անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։

«Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պետք է արտահայտվի դիմումով` հաստատված նոտարական կարգով կամ այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխան: Համաձայնությունը կարող է արտահայտվել անմիջականորեն դատարանում որդեգրման վարույթի ժամանակ»,- Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը։

Ծնողները կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Ծնողները կարող են համաձայնություն տալ երեխային որդեգրելու որոշակի անձի կողմից կամ առանց նշելու որոշակի անձի։ Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել