Օգտվել է տարկետման իրավունքից՝ որպես միայնակ թոշակառու տատի խնամակալ, իսկ հետո՞

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հարություն Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.02.2001թ. բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի զինվորական ծառայության համար, վերցվել է զինվորական հաշվառման, սակայն չի զորակոչվել, քանի որ համաձայն ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի 13 հոդվածի 1 ա կետի` օգտվել է տարեկետման իրավունքից որպես միայնակ թոշակառու տատի խնամակալ և այդ կապակցությամբ ձևակերպվել է նրա տարկետումը մինչև 08.07.2012թ:

19.06.2008թ. Հարություն Շ.-ի խնամակալության տակ գտնվող Մարիետա Շ.-ն մահացել է և համաձայն ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի` զինակոչիկը կորցրել է տարկետման իրավունքը և խուսափել 2008թ. գարնանային հերթական զորակոչից:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել