Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասութայն դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հրայր Հ.-ի:
Վերջինս մեղադրվում է նրանում, որ, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ թիվ X զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Պավել Կ.-ի հետ հոկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, մի խումբ անձանցով առանց հարգելի պատճառների` երեք օրից ավել, բայց մեկ ամսից ոչ ավել` 21 օր տևողությամբ, ինքնակամ թողել է զորամասի տարածքը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net