Անփութության հետևանքով էլեկտրահարվել է

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Խ. Սերգոյանի, Գ. Պողոսյանի և Ա. Հակոբյանի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, աշխատելով Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում և Հաջառհար շին ՍՊԸ-ում, իրենց աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելու և անփութության հետևանքով Սամվել Սահակյանը էլեկտրահարվել է և նրան անզգուշությամբ պատճառվել է մահ:

Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի, այն է՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Դատական նիստը նշանակված է 19 փետրվարի 2013թ.:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել