Թափուր աշխատատեղ՝ Ազգային ժողովում․ կարող են դիմել հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները

Ազգային ժողովին աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ է անհրաժեշտ։

Նշված թափուր աշխատատեղին կարող են դիմել հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները, ովքեր՝

  • ունեն իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • տիրապետում են առնվազն մեկ օտար լեզվի (ազատ).
  • դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  • չեն դատապարտվել հանցագործության համար.
  • չեն խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրութան փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերի իրավական փորձաքննություն և պատրաստում համապատասխան եզրակացություններ.
  • իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհորդի որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն.
  • Ազգային ժողովի մարմիններին իրավական խորհրդատվություն է տրամադրում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերի առնչությամբ.
  • մասնակցում է Խորհրդարանական հետազոտությունների և մատենագրման եվրոպական կենտրոնի և Արևելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոնի կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքներին:

Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային փոստին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.02.2020թ.

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվլայները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել