Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը ժամանակին չպատասխանելու հետևանքները

Ինչպես գիտենք, Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունի ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իրեն ուղղված բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր և փաստաթղթեր, ինչպես նաև բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպանին անվճար և անարգել:

Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:

Այս նորմերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է հետևյալ վարչական պատասխանատվությունը.

«Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով»:

Հ. Գ.
Հետաքրքիր է` արդյո՞ք երբևէ կիրառվել է այս պատասխանատվությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել