ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսում իրականացնող մասնագետների («ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԵՎ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» առարկաների ուսուցիչների) բազայի ստեղծման գործընթաց: Այս մասին հայտնում են կրթության տեսչական մարմնից։
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ.
Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ.
Ազգանուն, անուն, հայրանուն,
բնակության հասցե, հեռախոս, էլ. փոստ,
ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, տարեթիվը,
աշխատավայրը, ինչ առարկա է դասավանդում,
աշխատանքի ընդունման տարեթիվը/տարեթվերը,
այլ (մրցույթներ, տարակարգ, առարկայական մեթոդական միավորման նախագահ, վերապատրաստող ուսուցիչ) (առկայության դեպքում),
ՀՀ կրթության տեսչական մարմնի (նաև` ՀՀ կրթության պետական տեսչության) վերահսկողական գործառույթներին մասնակցության տարեթիվը, վայրը (առկայության դեպքում),
Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլ.փոտով կամ նամակով մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը:
Հարցերի համար կարող եք դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն, հեռախոս՝ 010 203054, էլ.փոստ՝ [email protected]: