Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով վիճակագրության կոմիտեի հրապարակած 2019 թվականի դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշին:
«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:
– Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:
– Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:
– Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։
– Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:
Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»:
Ավելի ուշ վարչապետը ևս մեկ գրառում է կատարել, հավելելով.
«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաև 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:
Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
– Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
– Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:
Անկեղ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»: