Տրապիզոնից տեղափոխել է Անկարա` նպաստելով մարմնավաճառությանը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Արմինե Մ.-ի:

Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2011թ. ապրիլ ամսին նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կ.-ի հետ, որից հետո Թուրքիայում իրենց ղեկավարությամբ մարմնավաճառությամբ զբաղվելու և վաստակած գումարր միմյանց մեջ բաժանելու պայմանով, մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով 2011թ. ապրիլի 21-ին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք ժամանած Մարինա Ա.-ին և Հայկանուշ Մ.-ին տեղափոխել է Անկարա քաղաքում գտնվող իր կողմից վարձակալած բնակարան, որտեղ բնակվելու րնթացքում նրանց հաճախորդներ ապահովելու, հյուրանոցներ տեղափոխելու, կատարած «աշխատանքի» քանակի և վաստակած գումարներր հաշվառելու, կուտակելու եղանակով կազմակերպել և մինչև նույն թվականի մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում նպաստել է Մարինա Ա.-ի և Հայկանուշ Մ.-ի կողմից պռնկությամբ զբաղվելուն, որոնց վաստակած գումարներից ստացել է իր մասնաբաժինը։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել