Ավազակության մեղադրանքով հետախուզվող Արմենը կալանավորված է

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 11.10-ին, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Արմեն Թ.-ն կալանավորված է: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել