Անչափահասի հասցեին ռեպլիկներ բաց թողնելու հետևանքը

Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, նախկինում չդատված Կարեն Բաբայանին և նույն գյուղի բնակիչ, նախկինում դատված Արշակ Մալերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա.Ստամբուլցյանին դիտավորությամբ պատճառել են կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս:

Ամբաստանյալները 2011թ.-ին իրենց ընդհանուր ծանոթ Նոր Խարբերդ ամառանոցների բնակիչ` Արման Ստամբուլցյանի կողմից իր տանը կազմակերպված խնջույքի են մասնակցել, որի ժամանակ, ոգելից խմիչքի ազդեցության տակ, միջոցառմանը մասնակից Մասիս քաղաքի անչափահաս բնակչուհի Ա. Խ.-ի հասցեին Արման Ստամբուլցյանը ռեպլիկներ է բաց թողնել և տհաճ հայացքով հետևել է նրան:

Պարզաբանում ստանալու նպատակով՝ երկու ընկերները կանչել են Նորաբաց գյուղի տարածքում գտնվող ծիրանենիների այգու տարածք, որտեղ Արման Ստամբուլցյանն իր վարքագիծը նորմալ է համարել և թույլ տրված սխալները չի ընդունել: Դրանից հետո Կարեն Բաբայանը և Արշակ Մալերյանը դիտավորությամբ ծեծի են ենթարկել Ա.Ստամբուլցյանին, որի ընթացքում դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս:

Գործը գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել