Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Ինչպես հայտնել էինք՝ փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը:

 

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը փետրվարի 8-ին ներկայացել է բաժին:

 

Կատարվում է քննություն: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Իրավաբան.net-ը նախկինում անդրադարձել է այս դեպքին, որի վերաբերյալ նյութը կարող եք կարդալ այստեղ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել