Որոշ շրջաններում սպասվում է թույլ ձյուն․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում՝ հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                 11.80C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -22.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                -3.70C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել