Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ մյուս շաբաթ արդեն Ryanair-ը առաջին չվերթը կիրականացնի և միջազգային մամուլում հայտնվում է տեղեկատվություն, որով վերջիններս իրենց ընթերցողներին խորհուրդ են տալիս այցելել Հայաստան։

Վարչապետը նշեց սակայն, որ Հայսատանում զբոսաշրջիկները խնդիրների են բախվում, որոնք պետք է շտկել։

«Օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել։ Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Սա քաաղքակրթական կարևորագույն խնդիր է։ Մի տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց զուգարանի դուռը երբ բացում, ներս ես մտնում, թվում է աղետյալ շրջանում ես գտնվում»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը խոսեց նաև տաքսիների խնդրի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել