Կոռուպցիա

Կոռուպցիա՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում:

 

Հայաստանում առավել հաճախ հանդիպող կոռուպցիոն դրսևորումներն են՝ կաշառք ստանալը, կաշառք տալը, կաշառքի միջնորդությունը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և այլն:

 

Սակայն հարկ է նշել նաև ՀՀ Գլխավոր դատախազի 2008թ.նոյեմբերի19-ի թիվ 82 հրամանով այն լրամշակված կոռուպցիոն հանցագոծությունների ցանկը, որի արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են համարվել թվով 31 հանցագործություններ:

 

Դրանցից են՝ ապօրինի հակամրցակցային գործունեությունը, առևտրային կաշառքը, արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցերին ու կազմակերպիչներին կաշառելը, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ապացույցներ կեղծելը, քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը,ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը, դատական ակտը չկատարելը, իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, կաշառքի միջնորդությունը, պաշտոնեական կեղծիքը, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը,ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, յուրացնելը կամ վատնելը, գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը, փողերի լվացումը, հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել