Երևանում «Բաս Վոյաժի» մի քանի ավտոբուս երթուղի դուրս կգա

«Բաս Վոյաժի» նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

Գրառման մեջ ասվում է, որ դրանք շուտով երթուղում կլինեն:

2019-ի հուլիսին հայտարարվել է, որԵրևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել