Գազալցակայանը ենթարկվել է վարչական տույժի. ՇՎՏՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ հերթական ստուգումն անցկացվել է «ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չի պահպանվել համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջը՝ լիցքավորվող գազի ճնշումը գերազանցել է սահմանված չափը: Խախտման համար ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, ենթարկվել է վարչական տույժի: Թերությունները շտկվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել