Երևանի ավագանին մեկ ժամով կկրճատի «աղմեկելու» ժամը՝ սահմանելով 23։00-ն

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 16-ին սպասվող նիստին որոշում կընդունի Երևանի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերի սահմանման մասին։

Նախագգծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.1-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի ավագանին սահմանում է Երևանում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն):

Վերը նշված օրենքի պահանջը կատարելու նպատակով մշակվել է սույն որոշման նախագիծը: Նշված հարցի վերաբերյալ համապատասխան շրջաբերական է ուղարկվել Երևան քաղաքի 12 վարչական շրջաններ, որոնց կողմից հայտնվել է դիրքորոշում Երևան քաղաքում լռությունը կամ
գիշերային անդորրն ապահովելու ժամերը 23.00-ից մինչև 7.00-սահմանելու վերաբերյալ:

Նշենո, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել