26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. նա հետախուզվում էր ծառայության վայրն ինքնակամ լքելու համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և  վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին,  ժամը 08.50-ին, Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման է ենթարկվել 26-ամյա Զորիկ Պ․-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 361 հոդվածի/Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը/ 4-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել