Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
Հովհաննես Թումանյանի թանգարան,
Սերգեյ Փարաջանովի թանգարան,
Երվանդ Քոչարի թանգարան,
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):
Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: