Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել Նար-Դոսից։
«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:
Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը մեջբերում էր կատարել Նար-Դոսից, սակայն նրան շփոթել էր Հովհաննես Թումանյանի հետ։
Մանրամասները՝ տեսնայութում