Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նոյեմբերի 19-ին հրաման է ստորագրել, որի համաձայն որոշ գործառույթների նկատմամաբ լիազորություն է վերապահվել ՊԵԿ իրավաբանական վարչության պետին:
Մասնավորպես, «Վարչարարութան հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական ակտ ընդունելու իրավասությունը վերապահել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետին՝ ՀՀ հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածով սահմանված տուգանքների (Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը) և օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված փոխհատուցման գումարների հաշվարկման և գանձման առաջադրման համար (Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը):
Լիազորությունը տրվել է 3 տարի ժամկետով: