Դեկտեմբերի 6, 7 և 8-ին Երևան-Գյումրի լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ կաշխատեն

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ:

Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40:

Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար սգո օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:

Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել