Հայկ Մարությանի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 27-ին որոշում է ստորագրել, որի համաձայն նշանակվել է Երևանի համար 134 հիմնական դպրոցի տնօրենը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի համար 134 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2019թ. նոյեմբերի 15-ի նիստի համար 03 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 21.11.2019թ. hամար 12/113481 զեկուցագիրը`

«Երևանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գոհարիկ Ռուբիկի Ազատյանի հետ 2019 թվականի նոյեմբերի 27-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /27.11.2019թ.-27.11.2024թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել