ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրություններ կանցկացնի Երևանի քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարեց քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել ստեղծել Երևանի քաղաքապետարանի գործունեության իրավաչափության և կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողով։

Այն իրականացնելու է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրություն։

Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:

Ներկայացնում են այն պատգամավորների ցանկը, որոնք նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծումը․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել