Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Անդրադառնալով «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ պետք է փոխանցվեին նախարարի ընկերոջ հրահանգով «սեյֆում» հավաքվող գաղտնի գումարները» հրապարակմանն` ուզում եմ հայտնել, որ տեսանյութում տեղ գտած բոլոր հանգամանքները մանրամասն կվերլուծվեն և կտրվի համապատասխան արձագանք:
Նշեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին գտնվում է գործուղման մեջ և վերադառնալուն պես` իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ»: